ARMENIAN BUSINESS FORUM 2022-Ը ՉԵՂԱՐԿՎՈՒՄ Է

Հարգելի գործընկերներ

Սեպտեմբերի 20-ին Երևանում պետք է մեկնարկեր Հայ գործարարների ասսոցիացիայի նախաձեռնությամբ և Տաշիր ընկերությունների խմբի աջակցությամբ կազմակերպվող Armenian Business Forum 2022 համաժողովը։

Սակայն, սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծվեց լայնածավալ ագրեսիա, Հայաստանի խաղաղ բնակավայրերի հրետակոծումներ, ինչի արդյունքում թե՛ Հայաստանի զինված ուժերի և թե՛ խաղաղ քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։

Ստեղծված իրավիճակում Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից որոշում է կայացվել չեղարկել նախատեսվող համաժողովը։

Շնորհակալ ենք ըմբռնման համար։

Մենք, անշուշտ, կհանդիպենք առաջիկայում։

Հայ գործարարների ասոցիացիա «Տաշիր» ընկերությունների խումբ