Մոդեստ ԿՈԼԵՐՈՎ․ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԴԱՇԻՆՔ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՆԴԱՏԻ ՀԱՐՑՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում Ռուսաստանին մեղադրել է ուկրաինական իրադարձություններին չափից դուրս ներգրավված լինելու և Անդրկովկասի հարցերով չզբաղվելու մեջ։ Նա եզրակացրել է, որ Ռուսաստանի կարիքը չկա ու գնացել է Բրյուսել, իսկ Երևան ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել։ Դուք դուրս շպրտեցիք Ռուսաստանը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմաբան Մոդեստ Կոլերովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ՄԱԿ-ի մանդատ ստանալ Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության համար։
«Հայտնի է նաև, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեծամասնությունը պատկանում է ԱՄՆ-ին։ Դա նշանակում է, որ Երևանը խաղաղապահ առաքելությունն ԱՄՆ վերահսկողության տակ փոխանցելու խնդիր է դնում։ Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներն այդ մանդատը չեն կատարի»,- հավելեց նա։
Այստեղից Կոլերովը եզրակացրել է, որ Երևանի և Բաքվի միջև բնական դաշինք է ձևավորվում, քանի որ Ադրբեջանը չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը Ղարաբաղում, ժամկետի կեսն արդեն անցել է, և երաշխիքներ չկան, որ Բաքուն կերկարաձգի այդ մանդատը։
«Երևանն օգնում է Բաքվին և կասկածի տակ է դնում Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգման հնարավորությունը։ Բայց որտեղի՞ց է գալիս այս միամտությունը, որը ԱՄՆ-ն կպաշտպանի։ Ադրբեջանն այժմ առաջ է շարժվում Սյունիքում։ Ի՞նչ է, ԱՄՆ-ն պաշտպանե՞ց։ Երևանը եվրաատլանտյան ինտեգրման կուրս է բռնել, խաղաղապահների մանդատի վերանայումը դեպի ՆԱՏՕ է շարժվում։ Իսկ ո՞րն է Հայաստանին ՆԱՏՕ-ի ամենամոտ երկիրը։ Թուրքիան։ Ոչ մի այլ երկիր ՆԱՏՕ-ն Անդրկովկասում չի ներկայացնի»,- եզրափակեց պատմաբանը։