2022-09-21 08:51
Լրատվական գործակալություններ
Բայդենը ՌԴ-ում դեսպանի պաշտոնում առաջարկել է Լին Թրեյսիի թեկնածությունը
Նախագահ Ջո Բայդենը մտադիր է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին առաջադրել որպես Ռուսաստանի Դաշնությունում արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածու։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։
Նշվում է, որ Թրեյսին եղել է Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում Ռուսաստանի ավագ խորհրդական, իսկ մինչ այդ՝ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ։
Նախկինում Թրեյսին աշխատել է Հարավային և Կենտրոնական Ասիայի գործերի բյուրոյում Կենտրոնական Ասիայի գծով պետքարտուղարի օգնական և Ազգային անվտանգության խորհրդում Կենտրոնական Ասիայի տնօրեն:
Թրեյսին ստացել է խորհրդային գիտությունների բակալավրի կոչում Ջորջիայի համալսարանում, իսկ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան՝ Ակրոնի համալսարանում։ Նա ազատ տիրապետում է ռուսերենին:
News.am