Սոթքի ոսկու հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 %-ով

Սոթքի ոսկու հանքն այս պահին աշխատում է։ Գեղարքունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ռազմական գործողությունների ընթացքում դադարեցվել էր Սոթքի հանքի գործունեությունը։ Այնուհետև ևս 3 օր չի աշխատել հանքը։ Այս պահի դրությամբ հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով»,–ասաց մարզպետը։

Նրա խոսքով` այս պահին աշխատակիցների անվտանգությունն ապահովված է։ Սակայն նրանք մտավախություն ունեն, որ հանքի տարածքում նույնպես կարող են բախումներ լինել։

Sputnik Արմենիա