Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գարեգին երկրորդը հանդիպե՞լ են

Մամուլում այսօր շրջանառվեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կաթողիկոսը կրկին հանդիպել են՝ նախօրեին: Լուրը մեկնաբանեց առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը.

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գևորգյան ճեմարանում և «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։

Ինչ վերաբերում է «Լայֆ Երևան» Տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին, դրանք պարզապես միտված են իշխանության և ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»,- գրել է նա։

Verelq.am