Գրոսի․ ՄԱԳԱՏԷ-ն փորձում է կենդանացել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը
ՄԱԳԱՏԷ-ն փորձում է կյանքի կոչել 5+1 երկրների և Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսին Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները և Գերմանիան 2016 թվականին համաձայնագիր են ստորագրել Իրանի միջուկային ծրագրի վերահսկողության մասին: 2018 թվականին Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է դուրս գալ այդ համաձայնագրից։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը պատրաստ է աշխատել դրա վրա: Գրոսին հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ն աշխատում է, որ համաձայնագիրը թղթի վրա չմնա, այլ գործի:
ՄԱԳԱՏԷ-ի դերը Իրանի միջուկային օբյեկտներում վերահսկողության առաքելություն իրականացնելն է: Դա թույլ կտա համաձայնագիրը թափանցիկ դարձնել մասնակիցների համար։
«Պարզ ասած` եթե համաձայնագիրը ենթադրում է, որ Իրանը պետք է այսինչ թվից ոչ ավելի ցենտրիֆուգներ ունենա, իսկ ուրանը հարստացվի այսինչ մակարդակից ոչ ավելի, ապա մեր խնդիրն է ցույց տալ, թե արդյոք դա իրոք այդպես է»,-հավելել Է Գրոսին:
Իհարկե, Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործընթացները կարևոր են ողջ տարածաշրջանի, այդ թվում նաև հարևան Հայաստանի համար։ Այդ պատճառով, Գրոսիի խոսքով, շատ կարևոր է, որ իրավիճակը չլարվի։
Sputnik Արմենիա