Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի աշխատանքները դադարեցվել են

Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին։ Տեղեկությունը հայտնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Երեկ օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում` ահազանգելով, որ Դիմաց լեռան վրա ինչ-որ բան են կառուցում։

«Ի պատասխան ահազանգերի, հայտնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտները հայտնաբերվել են, կազմվել է արձանագրություն։ Իրավախախտները պարտավորվել են տարածքը վերադարձնել նախկին տեսքին»,–ասված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում խնդիրների մասին ահազանգելու համար։

Sputnik Արմենիա