2022-10-07 11:19
Լրատվական գործակալություններ
Փաշինյան․ Հաղորդակցությունների ապաշրջափակմանն Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առնչությամբ։ Փաշինյանը երեկ կայացած հանդիպման մասին մանրամասներ է հայտնել իր թվիթերյան էջում։
«Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել։ Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը լիովին հարգելով»,–գրել է Փաշինյանը։
Sputnik Արմենիա