Ղրղըզստանի փոխվարչապետը՝ ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկման մասին

Ղրղըզստանի հասարակական կարծիքը կողջուներ բանակի մասնակցությունը ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2022» առաջիկա զորավարժությունները՝ Տաջիկստանի հետ վերջին հակամարտության կապակցությամբ, այդ իսկ պատճառով զորավարժությունները չեղարկվեցին, հայտարարել է Ղրղըզստանի փոխվարապետ Էդիլ Բայսալովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին բացարձակապես անխախտ է, մենք խնդիր չունենք այս կազմակերպության հետ, մանդատի հետ, առաքելության հետ, կանոնադրության հետ։ Չկան։ Բայց, իհարկե, վերջին իրադարձությունները մտածելու տեղիք են տալիս»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը «տաջիկ հարևանների հետ» ռազմական բախումների մասին է։ «Իրավիճակն այնպես է դասավորվել, որ Ղրղըզստանում հասարակական կարծիքը չէր ողջունի մեր տաջիկ հարևանների զինված ստորաբաժանումների նույն տարրերի մասնակցությունն այդ զորավարժություններին»,- հավելել է Բայսալովը:

Ավելի վաղ ՀԱՊԿ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ղրղըզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2022» զորավարժությունները։ Գերատեսչությունը չեղարկելու պատճառների մասին չի հայտնել։ Զորավարժությունները հոկտեմբերին պետք է անցկացվեին Ղրղըզստանում՝ «Էդելվայս» զորամասում։

News.am