Գործադուլներն ազդել են ֆրանսիական 10 ատոմային էլեկտրակայանների աշխատանքի վրա

Գործադուլներն ազդել են ֆրանսիական 10 ատոմային էլեկտրակայանների աշխատանքի վրա 13 ռեակտորների և չորս օբյեկտների տեխնիկական սպասարկման ուշացումների պատճառով, դրանց արտադրությունը կրճատվել է ընդհանուր առմամբ 2,2 գիգավատով (Գվտ)։ Այս մասին հայտարարել է FNME-CGT էներգետիկ միության ներկայացուցիչ Վիրժինի Նոյմայերը, տեղեկացրել է Reuters-ը։

Կրճատումը երկուշաբթի առավոտյան կազմել է ընդհանուր արտադրության մոտ 5 տոկոսը, ընդ որում՝ Ֆրանսիան ներկայում 4 Գվտ-ի նետտո-ներմուծող է Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Գերմանիայից և Իսպանիայից։

Նոյմայերի խոսքով՝ չորս էլեկտրակայաններում հզորության նվազեցումը կարելի է մասշտաբայնացնել RTE ցանցային օպերատորից պահանջարկի և առաջարկի հավասարակշռության վերաբերյալ ստացված հաղորդումներից կախված։ Արտադրության նվազման դեպքում, եթե այն ազդում է մատակարարումների անվտանգության վրա, RTE-ն կարող է գործադուլավորներից պահանջել վերադարձնել էլեկտրաէներգիայի մի մասը ցանցին՝ պահանջարկի բավարարման համար։ Օպերատորը դա անում էր վերջին շաբաթներին։

Խափանումը կարող է դանդաղեցնել EDF-ի՝ ատոմային բաղադրիչի վերականգնման պլանները վերջին ցածր հզորությունից հետո, երբ տեխնիկական սպասարկման ձգձգումը և կոռոզիայի հետ կապված խնդիրներն արտադրությունը կրճատել էին՝ 2022թ. հասցնելով 30-ամյա նվազագույնին։

News.am