Երևանի դատարանի ծանրաբեռնվածությունը 4-10 անգամ գերազանցում է մարզայինների ծանրաբեռնվածությունը

Հայաստանում դատարանները ծանրաբեռնված են։ Այս պատճառով նրանք չեն հասցնում քննարկել դատական գործերը բանական ժամկետներում, որոնք նախատեսված են օրենքով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 18-ին ասել է արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։

Այդ ամենը, ինչպես նշել է հիմնադրամի տնօրենը, առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը։ Նման ուշացումների պատճառները շատ են, բայց հիմնականը, Դադունցի հավաստիացմամբ, հենց դատական համակարգի ծայրահեղ ծանրաբեռնվածությունն է։

«Մասնավորապես, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2019թ. ստացվել է 34 հազար գործ, 2020-ին՝ 44 հազար, 2021-ին՝ մոտ նույնքան։ Այսինքն՝ դատարաններ ստացված գործերի քանակը տարեցտարի միայն ավելանում է։ Այս միտումը նախկինի պես պահպանվում է»,- ասել է հիմնադրամի տնօրենը՝ ավելացնելով, որ մայրաքաղաքի դատարանների ծանրաբեռնվածությունը երբեմն 4-10 անգամ գերազանցում է մարզայինների ծանրաբեռնվածությունը։

Խոսքը, մասնավորապես, ընդհանուր իրավասության դատարանների մասին է։ Այսպես, 2021թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ստացել է մոտ 43 500 գործ, այն դեպքում, երբ Արմավիրի մարզում այդ ցուցանիշը եղել է 11 հազար, Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ 15 հազար, Սյունիքի մարզում՝ 4 600։

«Այսինքն՝ մենք վստահաբար կարող ենք ասել, որ Երևանի և մարզերի դատարանների ծանրաբեռնվածությունն էապես տարբերվում է»,- ասել է Դադունցը։

News.am