2022-10-21 09:24
Լրատվական գործակալություններ
Հայաստանը, Իրանը և Բուլղարիան նախաստորագրել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման համաձայնագիրը
Հայաստանը, Իրանը և Բուլղարիան նախաստորագրել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման նախնական համաձայնագիրը։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին Երևանում կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա հայտնել է, որ բանակցություններ են ընթանում նաև այլ երկրների հետ, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում։
«Կարծում եմ՝ միջանցքը հետաքրքիր կլինի նաև Հնդկաստանի համար, և մենք արդյունքում կկարողանանք հասնել այս գաղափարի իրականացմանը։ Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով միջանցքով»,- հավելել է նախարարը։
News.am