ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՎ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՊՐԻՄԱԿՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Միջազգային համաժողովի փորձագիտական նիստը կանցկացնի Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Ռուսական տուն), Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ) հետ համատեղ՝ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպչական աջակցությամբ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում:

Հարավային Կովկասի արդի խնդիրների վերլուծությանը նվիրված երկօրյա համաժողովի ընթացքում այս ոլորտի առաջատար փորձագետները կներկայացնեն իրենց մասնագիտական կարծիքը, որոնց թվում են՝

ռուսական կողմից՝ Ֆյոդոր Վոյտոլովսկին, Էդուարդ Սոլովյովը, Ելենա Կուզմինան, Ալեքսանդր Կռիլովը և այլք,

հայկական կողմից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները՝ Ռուբեն Սաֆրաստյանը, Գոհար Իսկանդարյանը, Քրիստինե Մելքոնյանը և այլք։

«Պրիմակովյան ընթերցումներ» գիտական և փորձագիտական համաժողովը միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ոլորտի փորձագետների ամենամյա միջազգային հանդիպում է: Այն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և անվանվել է գիտնական և պետական գործիչ Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովի անունով։

Իր գոյության հինգ տարիների ընթացքում համաժողովը ձեռք է բերել հեղինակավոր միջազգային հարթակի կարգավիճակ՝ քննարկելու միջազգային հարաբերությունների զարգացման սցենարները, միջազգային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, ինչպես նաև համաշխարհային քաղաքականության սուբյեկտների միջև փոխգործակցության նոր մոդելները։

Նստաշրջանի բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում՝ Բաղրամյան 24 հասցեում:

Գիտաժողովը կանցկացվի՝

նոյեմբերի 1-ին, ժամը 10:30-ից 17:30-ը,

նոյեմբերի 2-ին, ժամը 10:00-ից 12:00-ը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բլոգերներին. նիստի ընթացքում կգործի press-room, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչները կկարողանան հարցազրույցներ անցկացնել ինչպես ռուս, այնպես էլ հայ փորձագետների հետ:

Դրա համար անհրաժեշտ է նախապես տեղեկացնել նախատեսված հարցազրույցի մասին, զանգահարելով նշված հեռախոսահամարով՝ 099125040։