2022-10-29 11:10
Լրատվական գործակալություններ
Պրահայում բողոքի ակցիա է տեղի ունեցել․ պահանջում են բանակցություններ ՌԴ-ի հետ և ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից դուրսբերում
Պրահայում բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, արտահերթ ընտրություններ և մինչև ձմեռ գազի մատակարարման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ, ինչպես նաև ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից դուրսբերում, գրում է Reuters-ը։
«Ամենից առաջ Չեխիան» կազմակերպչական խումբը դեմ է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին և ցանկանում է, որ երկիրը չեզոք լինի ռազմական առումով։ Ցուցարարները ծածանել են Չեխիայի դրոշները, վանկարկել «Հրաժարակա՛ն, հրաժարակա՛ն» և պաստառներ բարձրացրել՝ ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից դուրս գալու գրություններով։
«Սա նոր ազգային վերածնունդ է, և դրա նպատակն է անկախացնել Չեխիան»,-ասել է կազմակերպիչներից Լադիսլավ Վռաբելը։
News.am