2022-12-09 17:15
Լրատվական գործակալություններ
Լաչինի միջանցքի հետ կապված մտահոգություններ կան. Փաշինյանը՝ Պուտինին
Ցավոք, մենք լարվածություն ենք տեսնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բիշքեկում ԵԱՏՄ նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Վերջերս փակվեց Լաչինի միջանցքը, և Ղարաբաղում մտավախություն կա այդ կապակցությամբ։
Հուսով եմ, որ մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը»,- նշել է Փաշինյանը։
Իր հերթին, Պուտինը նշել է, որ իրենք Հայաստանի վարչապետի հետ միշտ քննարկելու հարցեր ունեն։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է։
Yerevan Today