2022-12-30 13:21
Լրատվական գործակալություններ
Բայդենը ստորագրել է 2023թ. բյուջեն
Նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ԱՄՆ կառավարության 2023 ֆինանսական տարվա ֆինանսավորման օրինագիծը, բյուջեն կազմում է 1,66 տրլն դոլար, նշվել է Սպիտակ տան հայտարարությունում։
Բայդենը Սանտա Կրուսում հանգստանալու ժամանակ ստորագրել է օրինագիծը, որը Կոնգրեսն ընդունել էր անցած շաբաթ։
Օրենքը ներառում է ռեկորդային ռազմական ֆինանսավորում, արտակարգ օգնություն Ուկրաինային, լրացուցիչ օգնություն սահմանափակ հնարավորություններով ուսանողներին, լրացուցիչ ֆինանսավորում աշխատողների իրավունքների պաշտպանության և լրացուցիչ ռեսուրսներ պրոֆեսիոնալ ուսուցման, ինչպես նաև ընտանիքներին, վետերաններին և ընտանեկան բռնությունից փախչող անձանց ավելի մատչելի բնակարաններով ապահովելու համար։
News.am