Արցախի պարենային խանութներում գրեթե բոլոր ապրանքատեսակները սպառված են

Արցախի պարենային խանութներում գրեթե բոլոր ապրանքատեսակները սպառված են: ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը ներկայացրել է շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը

Պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկա:

Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են:

Կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում: Մսամթերքի ներկրում ընդհանրապես չի կատարվում, իսկ տեղական տնտեսվարող սուբյեկտները կանգնել են անասնակերի սուր պակասի առջև, քանի որ դրա զգալի մասը ներկրվում էր Հայաստանից:

Քիչ է կաթը, ինչը նաև սեզոնային բնույթ է կրում:

Այս պահին պահուստային ֆոնդում եղած ապրանքները մատակարարների միջոցով տրամադրվում են խանութներին։

Շաքարավազը, բրինձը, հնդկաձավարը, մակարոնեղենը և ձեթը հնարավոր է ձեռք բերել միայն կտրոններով։

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում գարնանացանի կազմակերպման ուղղությամբ, սակայն այս պահին առկա է դիզվառելիքի խնդիր, որը մինչև շրջափակումը ներկրվում էր Հայաստանից: Դիզվառելիքի սուր պակասի պատճառով գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը դժվար է լինելու։

Verelq.am