Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ԱՅՍ ԱՄԲՈՂՋ ԶԱՆԳՎԱԾԸ, ՈՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ Է, ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՎԻ

Այս ամբողջ զանգվածը, որը իշխանության ղեկին է, պետք է հեռացվի։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

 


«Այն, որ 15 տղա է մահացել, նրանց չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է միայն այն, որ իրենց վարկածը հետաքննվի»,- հավելեց նա։

Բագրատյանը բացատրեց, որ վարչապետն ընդհանրապես իրավունք չունի վարկած առաջ քաշել՝ դրանով իսկ ուղղորդելով քննությունը և թույլ չտալով մանրակրկիտ հետաքննություն։

Նա վստահ է, որ սրա համար Փաշինյանն ու Պապիկյանը պետք է պատասխան տան։

«Փաշինյանն ընդհանրապես տեղյա՞կ է, որ Ներքին ծառայության կանոնադրություն գոյություն ունի։ Այնտեղ գրված են բոլոր կանոնները։ Ինչո՞ւ են, խախտելով կանոնադրությունը, զինվորներին տեղավորել մի ելքով գոմում»,- ասաց նախկին վարչապետը։

Բաղարտյանը հիշեցրեց, որ Փաշինյանին բազմիցս քննադատել են՝ կոչ անելով խրամատներ փորել, ապաստարաններ կառուցել և պայմաններ ստեղծել, սակայն նա դրա փոխարեն զինվորներին տեղավորել է գոմում։

«Բայց Ավինյանի հովանավորությամբ 2,5 մլն դոլար է հատկացվում ելակ գնելու համար՝ նորմալ պայմաններ ստեղծելու փոխարեն։ Պետք է հերթապահներ լինեն, քանի դեռ բոլորը քնած են։ Պաշտպանության նախարարն ընդհանրապես զրոյական գիտելիքներ ունի, նրա ամենակարևոր «արժանիքն» այն է, որ լռել գիտի»,- ընդգծեց նա։

News.am