ԱՄՆ-ը ողջունում է Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման ԵՄ-ի ջանքերը

ԱՄՆ-ը կողմնակից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք ողջունում ենք գործընկերների, այդ թվում Եվրամիության՝ տարածաշրջանում վստահության ամրապնդման և Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը նպաստող ջանքերը։ Այս մասին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստանում ԵՄ-ի մոնիթորինգային առաքելության մասին։

«Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա ԱՄՆ-ը չի մասնակցել 2020թ. նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը հանգեցրել է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի ես պարզապես որևէ բան չունեմ առաջարկելու այս առիթով։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա շատ կարևոր հարց է պետքարտուղարի համար, այն է, ինչին նա սևեռուն ուշադրություն է հատկացնում»։

News.am