Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԱՅԴ Ի՞ՆՉՆ Է ՈՐԱԿԱՊԵՍ ՓՈԽՎԵԼ ՀԱՅ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Եգիպտոսի նախագահ աս-Սիսիի այցը Երևան պետք է գնահատել՝ հետևյալ հանգամանքները հաշվի առնելով.
1. 2022 թ. նոյեմբերին Կատարի շեյխի միջնորդությամբ Էրդողանն առաջին անգամ հանդիպեց աս-Սիսիին, սեղմեց նրա ձեռքն ու հայտարարեց թուրք-եգիպտական հարաբերությունների բարելավման սկզբի մասին: Մինչդեռ երկկողմ հարաբերությունները սառեցվել էին դեռևս 2013 թ.-ին, երբ Եգիպտոսում պաշտոնանկ արվեց նախագահ Մուրսին ՛՛Մուսուլման եղբայրներից՛՛: Նախկինում Էրդողանը բազմիցս աս-Սիսիին ՛՛մարդասպան՛՛ և ՛՛հրեշ՛՛ էր անվանում:
2. 2021 թ.-ին՝ առաջին անգամ 13 տարվա ընթացքում, Իսրայելի արտաքին գործերի նախարար Աշկենազին, այնուհետև, մի քանի ամիս անց, նրան փախարինման եկած Լապիդը այցելում են Կահիրե: Երկուսն էլ հայտարարում են եգիպտա-իսրայելական հարաբերությունների նոր փուլի մեկնարկի մասին: Ի դեպ, իսրայելա-եգիպտական երկխոսության գլխավոր տնտեսական թրիգերներից է իսրայելական ՛՛Լևիաթան՛՛ և ՛՛Թամար՛՛ հանքավայրերում արդյունահանվող գազի մեծ մասի արտահանումը հյուսիսաֆրիկյան գլխավոր խաբ՝ Եգիպտոս:
3. Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ.-ին: Այս ամբողջ ընթացքում եգիպտացիներն ընդամենը երեք պաշտոնական այց են կատարել Հայաստան, ընդ որում՝ մեկ անգամ փոխվարչապետի, երկու անգամ՝ նախարարների մակարդակով: Ավելին, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները 2017 թ.-ից գրեթե սառեցված են:
ՀԱՐՑ. Այդ ի՞նչն է որակապես փոխվել հայ-եգիպտական հարաբերություններում, որ փոխադարձ այցերը վերջին ամիսներին կատարվում են նախագահների մակարդակով (ՀՀ ՛՛նախագահի՛՛ այցը Կահիրե տեղի է ունեցել 2022 թ. նոյեմբերին, ինչպես և Էրդողան - աս-Սիսի հանդիպումը):
4. Հատկանշական է, որ աս-Սիսիի հարավկովկասյան տուրնեն սահմանափակվում է Ադրբեջանով և Հայաստանով: Վրաստանում Եգիպտոսի առաջնորդը առայժմ անելիք չունի:
Վահե Դավթյան, ֆեյսբուքյան էջ