Կրեմլում Պուտինի և Էրդողանի հարաբերություններն առանձնահատուկ են անվանել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերություններն առանձնահատուկ են՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա, պարտավորությունների կատարումը գնահատվում է փոխադարձաբար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք հնարավոր չենք համարում մեկնաբանել թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Դուք գիտեք, որ նախագահ Պուտինը և նախագահ Էրդողանն առանձնահատուկ հարաբերություններ ունեն։ Դրանք իսկապես հիմնված են փոխադարձ վստահության, փոխադարձ հարգանքի և այն պարտավորություններին հավատարմության վրա, որոնք նրանք հանձն են առնում։ Եվ խոսքը, պարտականությունները կատարելը գնահատվում է փոխադարձաբար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում պաշտպանում են Մակրոնի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը։

Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օժտված չէ պետության ղեկավարի որակավորմամբ, Փարիզը կորցնում է հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Մակրոնի հետ միջազգային միջոցառումների ժամանակ, բայց, ըստ Էրդողանի, իր ֆրանսիացի գործընկերն «ազնիվ չէ»։

News.am