Անցյալ տարվանից ԱՄՆ-ի մի քանի աերոստատ ավելի քան 10 անգամ խախտել են Չինաստանի օդային տարածքը
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը փետրվարի 14-ին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ անցյալ տարվանից ԱՄՆ-ն արձակել է մի քանի աերոստատ, որոնք ավելի քան 10 անգամ խախտել են Չինաստանի օդային տարածքը։
«Անցյալ տարվանից, ավելի կոնկրետ՝ անցյալ տարվա մայիսից, Միացյալ Նահանգներն իր տարածքից մի քանի աերոստատներ է արձակել, որոնք անդադար պտտվել են աշխարհով մեկ և ավելի քան 10 անգամ թռչել Չինաստանի և այլ երկրների օդային տարածքով՝ առանց Չինաստանի համապատասխան իշխանությունների թույլտվության»,- ասել է նա։
Վենբինի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է պարզի և բացատրություն տա Չինաստանին։
Չինական աերոստատը, որը ենթադրաբար նախատեսված էր հետախուզական տվյալների հավաքագրման համար, ինչը Պեկինը հերքում է, մեկ շաբաթ գտնվում էր Կանադայի և Միացյալ Նահանգների երկնքում, մինչև որ նախագահ Ջո Բայդենը հրամայեց այն խոցել: Միջադեպը սրել է Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները, ինչի պատճառով պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է իր այցը Չինաստան:
News.am