2023-03-08 08:53
Լրատվական գործակալություններ
Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը
Իսրայելի բանակը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը։ Դադարեցվել է օդանավակայանի շահագործումը։
Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությանը:
Նշվում է, որ հարձակումը եղել է երեքշաբթի գիշերը՝ ժամը 02:07-ին, երբ Իսրայելը օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք ընկած ուղղությունից՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանը, ինչը հանգեցրել է նյութական վնասների և օդանավակայանի աշխատանքի խափանմանը։
Այս տարվա սկզբին Իսրայելը օդային հարվածներ էր հասցրել նաև Դամասկոսի միջազգային օդանավակայանին, թռիչքներն այդ ժամանակ դադարեցվել էին երկու շաբաթով։
ArmTimes.com