Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել այն մասին, թե ինչու Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հանդիպումները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության կարգավորման երկխոսություն։
«Ինչո՞ւ չի կարելի Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հանդիպումները դիտարկել որպես հակամարտության կարգավորման երկխոսություն։
1․ Ձևաչափ. սա միջազգային հանրության կողմից երաշխավորված ձևաչափ չէ բոլոր կողմերի համար որոշակի կանոններով և դերերով, ի տարբերություն, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի։
2․ Հիմքեր. այն չունի ֆորմալ (քաղաքական և իրավական) հիմք, չկա ոչ միջազգային, ոչ նույնիսկ երկկողմանի ստորագրված փաստաթուղթ։
3․ Թեմաներ՝ քննարկվել են միայն համապատասխան հումանիտար և ենթակառուցվածքային թեմաներ: Բայց իրականում հակամարտության կարգավորումը պահանջում է բազմաթիվ բարդ, կարևոր ու երկարաժամկետ հարցերի քննարկում ու լուծում։
Այնպես որ, չնայած ադրբեջանական հավակնություններին և կեղծիքներին, նման հանդիպումները չեն կարող փոխարինել հակամարտության կարգավորման իրական միջազգային ձևաչափին, որն անհրաժեշտություն է», - գրել է Արտակ Բեգլարյանը։