Սպիտակ տուն. Ուկրաինայում հրադադարը կխախտի ՄԱԿ-ի կանոնադրությունը

Ուկրաինայում հրադադարը կնշանակի ապահովել Ռուսաստանի տարածքային նվաճումները և կլինի ՄԱԿ-ի կանոնադրության խախտում:

Ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման Պեկինի առաջարկած ծրագիրը

«Ռուսաստանին իրականում թույլ կտան օգտագործել զինադադարը՝ Ուկրաինայում իր դիրքերն ավելի ամրապնդելու, ուժերը վերախմբավորելու և ուժեղացնելու համար... հարձակումները վերսկսելու համար», - ասել է Քիրբին:

Նա նշել է, որ Վաշինգտոնը չի հավատում, որ դա կհանգեցնի արդար ու տևական խաղաղության։

Tert.am