ՀՀ–ում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Հայաստանում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը։ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբընդունվեց խորհրդականների 68 կողմ և 31 դեմ ձայներով։

Նախագծի համահեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը երեկ խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ նման որոշում են կայացրել` ելնելով ֆինանսական համակարգի հետագա կայունությունից և ժամանակակից աշխարհում նկատվող տնտեսական, քաղաքական և ֆինանսական անկայունություն առաջացնող ռիսկերից։ Նրա խոսքով` այս նախագծի միջոցով մտադիր են ավելի կտրուկ պայքարել դոլարիզացիայի, «արժութային մտածելակերպի» դեմ և մեղմել ռիսկերը։

Հարցը քննարկվել է ՀՀ կենտրոնական բանկի և կառավարության ներկայացուցիչների հետ: Ըստ ՔՊ–ական պատգամավորի` այս որոշումը չպետք է խնդիրներ ստեղծի քաղաքացիների համար, հնարավոր բացասական ազդեցությունն էլ պետք է շատ աննշան լինի։

Վերջին շրջանում աճել է եվրոյով և դոլարով վարկերի տրամադրման ծավալը, և եթե այդ արժույթների փոխարժեքը կտրուկ բարձրանա, վարկառուները լուրջ խնդիրների կբախվեն։

Այս պահին արտարժութային հիփոթեքային վարկ ունի 8 հազար քաղաքացի, սակայն այդ ցուցանիշը հիփոթեքային բումի ֆոնին կարող է կրկնապատկվել:

Sputnik Արմենիա