2023-03-24 13:34
Լրատվական գործակալություններ
Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից ՀՀ է տեղափոխվել
Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 12 բուժառու Արցախից Լաչինի միջանցքով տեղափոխվել է Հայաստան ՝ բուժում ստանալու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Լաչինի միջանցիք շարունակվող շրջափակման հետևանքով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
2022–ի դեկտեմբերի 12–ից մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 206 հիվանդ։