ՀՀ-ի և ՌԴ-ի առջև ծառացած մարտահրավերներն են քննարկել Գարեգին Բ-ն և Մուրմանսկի նահանգապետը

Հայաստանի և Ռուսաստանի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներն ուառկա մտահոգություններըԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռ սուրբ Էջմիածնում քննարկել է Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Զրույցի ընթացքում կաթողիկոսն ընդգծել է, որ բարեկամ ժողովուրդները դարերի ընթացքում կողք կողքի, միասնաբար կարողացել են դիմակայել և հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ։

Անդրադարձ է կատարվել Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և արդյունավետ փոխգործակցությանը։

«Երախտագիտությամբ արձանագրվել են այն ջանքերը, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի կողմից վերջին տարիներին ներդրվել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և հայկական հոգևոր ժառանգության անխաթար պահպանման ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իր հերթին Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիսը, կարևորելով հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի խորացումն ու զարգացումը, իր շնորհակալությունն է հայտնել Գարեգին Բ-ին երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման գործում Հայոց եկեղեցու կարևոր ներդրման համար։

Նահանգապետը ներկայացրել է նաև Մուրմանսկի մարզիվերջինի ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ կարևորելով տեղի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը:

Sputnik Արմենիա