Եթե Սիսիանում բռնաճնշումներ չլինեին ՔՊ-ն կստանար 25-30 % և ՀՀԿ-ն կհաղթեր

Ես եղել եմ Սիսիան քաղաքում և տեսել եմ այն բոլոր ընտրակեղծիքները, բռնաճնշումները, որոնք եղել են գործող իշխանության կողմից և Սիսիանում և հարակից համայնքներում: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար, ՀՀԿ անդամ Աշոտ Անդրեասյանը:

«Բազմաթիվ կուտակումներ են եղել գրեթե բոլոր ընտրատեղամասերի մոտ: Բոլոր այն մարդիկ, որոնք եղել են թեկնածուներ, իրենց ներկայությամբ ապահովել են իրենց համագյուղացիների հոսքը դեպի ընտրատեղամասեր: Նաև այնտեղ է եղել ՔՊ պատգամվոր Կարեն Համբարձումյանը, որն ինտենսիվ միջորդել է քաղաքցիներին գնալ ընտրության: Նա ընտրատեղամասում է եղել, կարելի է ասել, ընտրության ողջ ընթացքում:

Մենք նաև բազմաթիվ ընտրախախտումներ ենք արձանագրել, որոնք հրապարակվել են մամուլում: Իշխանությունն օգտագործել է իր վարչական ռեսուրսի 100 տոկոսը: Եթե նմանատիպ բռնաճնշումներ և վարչական ռեսուրսի չարաշահում չլիներ, ՔՊ-ն այնտեղ կհավաքեր 25-30 տոկոս, և ՀՀԿ-ն կհաղթեր:

Սա Նիկոլ Փաշինյանի և տեղում ՔՊ-ի համար շատ կարևոր ընտրություններ էին, որովհետև այս ամենը ցույց է տալիս, որ Նիկոլ փաշինյանը և նրա կուսակից ընկերները ցայտնոտի մեջ են, մեծ վախ ունեն ցանկացած տեղում իշխանությունը կորցնելու, մեծ վտանգ են զգում: Որովհետև տեղում շփվելով քաղաքացիների հետ, ես մի մարդ չեմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի անդամներից որևէ մեկի հասցեին դրական մի խոսք ասեն: Նույնիսկ նշել են՝ գնալու ենք ընտրենք սրանց, որովհետև մեզ գործից կհանեն»,-ասաց Աշոտ Անդրեասյանը:

Նա նաև հավելեց, որ ընտրության օրը, որը համարվում է լռության օր, ՔՊ-ականները ֆեյսբուքին մեծ գումարներ վճարելով, տեղադրել են գովազդներ, իրականացրել են քարոզարշավ:

Անդրեասյանը համաձայն չէ, որ ՔՊ-ի հաղթանակի մեջ մեղադրում են տվյալ համայնքների բնակիչներին. «Եթե տեղում շփվեք մարդկանց հետ, կտեսնեք, թե ինչ տոտալ բռնաճնշումների են ենթարկվում ՔՊ-ի կողմից, թե ինչպես են նրանց վախեցնում գործից ազատելով: հետևաբար, պետք է փաստել, որ այս իշխանությունները ընտրություններով չպետք է գնան, պետք է գնան այնպես, ինչպես եկել են: Դրանից հետո նիկոլիզմը պետք է վերացնել բոլորի միջից»:

Աշոտ Անդրեասյանը դրական հմարեց, որ ՀՀԿ-ն Սիսիանում հավաքել է 23 տոկոս և ավագանու 5 անդամ է ունենալու. «2021-ին ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն Սիսիանում հավաքել էր 223 ձայն, իսկ հիմա մոտ 1600 ձայն, իսկ Սիսիան համայնքում՝ 2500 ձայն: Այսինքն երկու տարում մեր ձայները 8 անգամ ավելացել են»:

News.am