2023-04-13 11:09
Լրատվական գործակալություններ
0
«Ժողովուրդ»․ ՀԱՅՏՆԻ Է` ՈՎՔԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱԺ-Ի ՓԱԿ ՆԻՍՏԻՆ
«Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում փակ քննարկում է նախաձեռնել, որի ընթացքում քննարկվելու է սահմաններին տիրող իրավիճակը:
Մասնավորապես, վերջին օրերին Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանային լարումների առիթով խորհրդարանում պատգամավորները բացատրություններ կլսեն գործադիրից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ փակ քննարկմանը մասնակցելու են նաև ներկայացուցիչներ ՊՆ-ից և Զինված ուժերից, որոնք տիրապետում են սահմանային իրավիճակին և հստակ կարող են պարզաբանումներ տալ՝ իրավիճակի հետ կապված: