«Իրավունք». ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱԽԵՐԸ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
«Իրավունք» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
Այն թերևս նախավերջին հանդիպումը կլինի Փաշինյան-Ալիև վերջնական համաձայնության՝ կոնկրետ փաստաթղթի շուրջ, որը, համենայնդեպս, ցանկություն ունեն ստորագրել հունիսի 1-ին արդեն իսկ Քիշնևում նախատեսված հանդիպման ժամանակ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում:
«Իրավունքի» տեղեկությունների համաձայն, բրյուսելյան հանդիպումից առաջ՝ Նիկոլ Փաշինյանը որոշակի վախեր ունի առաջին հերթին Սփյուռքից: Սփյուռքի հետ վերջին շփումները՝ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մակարդակով, ցույց է տվել, որ այլևս որևէ մեկը չի պատրաստվում լռել ու հանդուրժել:
Իսկ Փաշինյանի բրյուսելյան այցը՝ այն էլ Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղություն» կնքելու օրակարգով, իհարկե, աննկատ չի մնա Սփյուռքի կողմից և անակնկալների պակաս չի լինի»: