«Discover Armenia» տուրիստական ցուցահանդեսի ավելի քան 150 մասնակից Երևանում կներկայացնեն տեղական խոհանոցն ու մշակույթը

Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները կներկայացնեն տեղական խոհանոցն ու մշակույթը Երևանի Խաչքարերի պուրակում մայիսի 27-28-ը կայանալիք «Discover Armenia» ներքին զբոսաշրջության ցուցահանդեսի շրջանակում։

«Ներկայացված կլինեն Հայաստանի բոլոր մարզերը, կցուցադրեն իրենց մշակույթն ու ազգային ուտեստները: Ելույթ կունենան պարի և երգի համույթներ: Շատ հետաքրքիր փառատոն կլինի բոլորի համար»,- ասաց ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը հինգշաբթի ասուլիսի ժամանակ։

Պօղոսեանն ընդգծեց, որ մայիսի 27-ին ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվի նաև համաժողով՝ նվիրված Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացմանը, մարքեթինգին, նոր արտադրանքներին։

«Մենք ուզում ենք Երևանում ապրող մարդկանց հետաքրքրել ներքին զբոսաշրջության թեմայով, որպեսզի նրանք գնան մարզեր։ Բայց այս ցուցահանդեսը միայն հայերի համար չէ, քանի որ այժմ երկրում շատ զբոսաշրջիկներ և ռելոկանտներ կան։ Մենք ուզում ենք նրանց հետաքրքրել, ինչպես նաև ներկայացնել, թե ինչ հետաքրքիր բաներ կարելի է գտնել մարզերում»,- ասաց նա։

Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն համտեսներ, մշակութային միջոցառումներ, վարպետության դասեր և այլն։

Arka.am