Վարդանյան․ Ալիևը ցույց տվեց, որ Հայաստանում հնչած գաղափարը չի կարող իրականացվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալիևն իր հայտարարությամբ ցույց տվեց, որ այն գաղափարը, որը կա Հայաստանում, որ Արցախը կարող է դառնալ Ադրբեջանի մաս և հետո արդեն Արցախի հայերը ներսում կփորձեն պայքարել իրենց իրավունքների համար, չի կարող իրականանալ։ Քանի որ հստակ ասված էր, որ Արցախի հայեր չկան, նրանք, Ադրբեջանի նախագահի կարծիքով, պետք է ներողություն խնդրեն ողորմածության հույսով, ինչը կարող է և չլինել։ Ալիևը կոչ է անում հանձնվել և ենթարկվել։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 


Ըստ նրա՝ Ալիևի հայտարարություններում զարմանալի ոչինչ չկա, քանի որ նա նախկինում միշտ ասել էր, թե իբր Արցախում իշխանություն չկա, թե իբր Արցախում քիչ թվով մարդիկ են ապրում։

«Այս տեղեկատվական աշխատանքը շարունակվում է արդեն 1,5 տարի։ Մենք պետք է հանգիստ վերաբերենք սրան։ Մենք ունենք ընտրված նախագահ, ընտրված խորհրդարան։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ ունենք մի պետություն, որը կառուցվել է 30 տարի, և չնայած իր առավելություններին ու թերություններին, այն ունի իր պատմությունն ու իր աշխատող մեխանիզմները։ Մենք պետք է հանգիստ շարունակենք մեր աշխատանքը»,- ընդգծեց Վարդանյանը։