Պուտինը ԵԱՏՄ երկրներին առաջարկել է կրթության միասնական չափորոշիչներ ներդնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում կրթության միասնական սկզբունքների և չափանիշների մասին, բայց առանց խորհրդային համակարգին վերադառնալու։

Նրա կարծիքով, ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները պետք է մտածեն ընդհանուր սկզբունքների ներդրման, գիտական ​​ծրագրերի համակարգման, մասնագիտություններին ներկայացվող պահանջների միասնականացման, տեխնիկական և այլ առարկաների միասնական դասագրքեր ստեղծելու մասին։

«Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ դա ամենևին չի նշանակում, որ վերադառնում ենք խորհրդային կրթական համակարգին և այնտեղ նորից խոսենք 30-50 տարի առաջվա ինչ-որ պոստուլատների մասին։ Մենք պարզապես պետք է ապավինենք մեր կրթական համակարգի հիմնարար հիմքերին, բայց նայենք առաջ, գնանք առաջ, վերցնենք աշխարհում եղած լավագույնը և ստեղծենք մերը»,- ասել է Պուտինը ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

News.am