Հրապարակվել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ ՄԻՊ զեկույցը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հրապարկել է Լաչինի միջանցի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց, տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
«Զեկույցում Պաշտպանն անդրադարձել է միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներին, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային և քաղաքական գործիչների կողմից հնչեցված` հայտյաց արտահայտություններ, ատելության խոսք, ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարություններին, ինչպես նաև անցակետի տեղադրմանն ադրբեջանական հասարակության արձագանքին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Զեկույցում արձանագրվել է, որ ադրբեջանական պաշտոնյաների հայտատարությունները, այսպես կոչված՝ «էկո-ակտիվիստների» ցույցերը, անցակետի տեղադրումը հետապնդում են արցախահայությանը կենսական անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից զրկելու նպատակ՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և հարկադրելով անձանց լքել իրենց տները։
Արցախահայության իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցն ուղարկվելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։
Sputnik Արմենիա