Ո՞ՒՄ Է ՀԵՏԵՎՈՒՄ ԻՐԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ

Իրեն հարգող պետությունում ԵՄ եվրոպական առաքելության գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված բացահայտումներն անհապաղ կդառնային ԱԺ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկա: Ավաղ, մեր դեպքում այդ հրապարակումները ոչ մի արձագանք չհարուցեցին, այդ թվում՝ հերքումների տեսքով։ Հերքումները շոշափեցին միայն հրապարակված այն տեղեկությունները, որ դիտորդներին շտապ տարհանել են Սյունիքից և Գեղարքունիքից…

Ոչ ոք չհերքեց լրագրող Նաիրի Հոխիկյանի սկանդալային բացահայտումն այն մասին, որ առաքելության ներկայացուցիչները ոչ այնքան վաղուց այցելել են Մարտունու զորամասի հարակից տարածք, որը գտնվում է վերջին օրերին ադրբեջանական դիրքերից պարբերաբար գնդակոծվող սահմանամերձ տարածքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:

Լրագրողի այն հարցին, թե ինչու է նրանց հետաքրքրում այն զորամասը, որը ոչ մի կերպ գործարկված չէ սահմանամերձ գնդակոծությունների հետ կապված գործողություններում, դիտորդները պատասխանել են, որ ունեն Գեղարքունիքի մարզպետի համաձայնությունը մարզի տարածքով տեղաշարժվելու համար:

Почему действия миссии наблюдателей ЕС не вызывают подозрений у компетентных органов?

Ապրիլի 11-ին Տեղ համայնքի շրջակայքի գնդակոծության ժամանակ, որը 4 հայ զինվորի կյանք խլեց, եվրոպացի դիտորդները հեռու էին դեպքի վայրից, թեև արդեն մարտի 29-ից հայտնի էր սահմանային մի շարք հատվածներում զինված ադրբեջանցիների առաջխաղացման մասին դեպի ՀՀ տարածքի խորք: Եթե դիտորդների առաքելությունն իսկապես լիներ սահմանամերձ տարածքների մշտադիտարկումը, ապա նրանք այդ տարածք չէին գա զինված միջադեպից հետո, այլ կիրականացնեին սահմանամերձ տարածքների մոնիտորինգը մարտի 29-ից։

Ինչո՞ւ ԱԱԾ-ն՝ Արմեն Աբազյանի գլխավորությամբ, չստուգեց այն վարկածը, որ դիտորդները ռազմական նշանակության տեղեկատվություն են փոխանցում ադրբեջանական կողմին։ Վարկածը շրջանառվեց ԶԼՄ-ներում, բայց այդպես էլ մնաց առանց պաշտոնական մեկնաբանությունների, փոխարենը հայտնի դարձավ, որ իրենց հաշվետվությունները դիտորդները չեն ներկայացնում ՀՀ ԱԳՆ, հետևաբար՝ Արարատ Միրզոյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է գրված այդ հաշվետվություններում, և օբյեկտիվորեն են արդյոք շարադրված այդտեղ իրադարձությունները։ Ասենք, զեկույցների բովանդակությունը դիտորդների անձնական գործն է, իսկ այ Մարտունու զորամասի մոտ նրանց գտնվելը չի կարող հիմնավոր կասկածներ չառաջացնել, որ դիտորդական առաքելությունը լավ համակցվում է հետախուզական աշխատանքի հետ։

Եղեգնաձորում տեղակայվելուց հետո, որտեղից երևում են ռուս զինվորականների տեղաշարժերը, ԵՄ դիտորդները պահանջեցին իրենց տրամադրել 3 հենակենտրոն։ Այդ պահանջը համընկավ այն տեղեկությունների հրապարակման հետ, որ եվրոպացի դիտորդները այցելում են այն համայնքներ, որտեղ ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիներ են ապրել։ Խոսքը Վայոց Ձորի և Սյունիքի համայնքների մասին է։ Այդ մասին հաղորդել են տեղի բնակիչները։ Նրանց պատմածից հետևում է, որ բացի հետախուզական աշխատանքից, այն է՝ ռուս զինվորականների տեղաշարժերին հետևելուց, առաքելությունը զբաղվում է հայ բնակչության հարցումներով, որոնց ավագ ազգականները 20-րդ դարում խորհրդային իշխանության օրոք հարևան են եղել ադրբեջանցիների հետ։

Այդ հարցումների նպատակը հող նախապատրաստելն է Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր մինչև 500 հազար ադրբեջանցիների վերադարձի համար՝ ոստիկանության զինված ջոկատների և բանակային ստորաբաժանումների պաշտպանության ներքո: Եվրոպացի դիտորդները հարցաքննում են տեղի բնակիչներին, թե ինչպես են նրանք վերաբերվում ադրբեջանցիների հարևանությամբ կրկին ապրելուն, պատասխաններն արձանագրվում են: ԵՄ 103 դիտորդների գործողությունները, դատելով ամենից, վաղուց դուրս են եկել սահմանամերձ շրջաններում գնդակոծության բացառման ռեժիմի պահպանման մոնիտորինգի շրջանակներից։ Դատելով մի շարք նշաններից՝ 3 հենակենտրոններն անհրաժեշտ են առաքելությանը այլ բնույթի դիտարկումներ իրականացնելու համար։ Իր ներկայությամբ առաքելությունը չկասեցրեց ապրիլի 11-ի արյունալի իրադարձություններից առաջ և հետո պետական սահմանի մի շարք հատվածներում ադրբեջանցիների խորացումը ՀՀ տարածքում:

Դիտորդական առաքելություններն ունեն իրենց կանոնադրությունները, որտեղ արձանագրվում է դիտարկումների վայրը: Որպես կանոն, երկրների տարածքի ներսում դիտորդներն անելիք չունեն, նրանց տեղը սահմանային գոտում է, ուստի հարցը, թե ինչ էին անում դիտորդները Մարտունու զորամասի մոտ, մնում է բաց։ Իսկ կրակի վրա յուղ լցրեց վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Հոխիկյանի հրապարակած հաղորդագրությունն այն մասին, որ հենց այդ զորամասում էին սպասում ինչ-որ սպառազինության մատակարարման։ Չի բացառվում, որ այդ զինատեսակների մասին տեղեկությունները եվրոպացի դիտորդներն արդեն փոխանցել են Բաքվին։

Ինչո՞ւ է մարզի տարածքում ազատ տեղաշարժվելու թույլտվություն տալիս մարզպետը, այլ ոչ թե պաշտպանության նախարարը։ Գեղարքունիքի մարզում են գտնվում ադրբեջանցի զավթիչները, որոնք 2021թ.մայիսի 12-ից և 2022թ. սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո զբաղված են դիրքեր կառուցելով ու կահավորելով: Այդ մարզում դիվերսիաներ են տեղի ունեցել հայկական դիրքերի դեմ, մինչ օրս բացահայտված չեն Ազատ գյուղի զորանոցում 15 զինվորների մահվան հանգամանքները: Ընդ որում եվրոպացի դիտորդները շրջում են այն զորամասից ոչ հեռու, որտեղ սպասում են սպառազինության մատակարարման, ասես նման զբոսանքները սովորական բան են

Ուշացումով գիտակցելով, որ իրենք գտնվում են ոչ թե «տումբա-յումբա» ցեղում, այլ հայկական ԶԼՄ-ների տեսադաշտում, եվրոպացի դիտորդները սկսեցին շտապ ցուցադրել սեփական գործողությունների թափանցիկություն, որպեսզի խուսափեն ավելորդ հարցերից, սակայն հարցերը մնացել են…

Մենք շատ բան գիտենք ԱՄՆ ԿՀՎ-ի և ԳՀՎ-ի գործունեության մասին, լսել ենք Հարավային Կովկասում ՄԻ-6-ի աշխատանքի մասին, իսկ այ Իրանի հետախուզության մասին քիչ է խոսվում, թեև այն համարվում է ամենահաս հետախուզություններից մեկը տարածաշրջանում և աշխարհում, տիրապետում ամենաառաջադեմ տեխնոլոգիաների։ Այդ հետախուզությանը, օրինակ, հայտնի է Ադրբեջանի տարածքում Իսրայելի 3 ավիաբազաների պարունակությունը։ Սա նշանակում է, որ մինչ ԵՄ դիտորդները ՀՀ տարածքից հետևում են ռուս զինվորականների տեղաշարժին, ձեռքի հետ էլ՝ հայ-իրանական սահմանի առանձին ուղղություններին, իրանական հետախուզությունը հետևում է նրանց և նույնպես ՀՀ տարածքից։

Պաշտոնական Թեհրանը, ինչպես հայտնի է, կտրականապես դեմ է տարածաշրջանային սահմանների վերաձևմանը և արտատարածքային «միջանցքի» տրամադրմանը։