Ֆրանսիայում մոբիլիզացիայից խուսափող ռուսներն իրավունք են ստացել ապաստան խնդրել

Ֆրանսիայի Ապաստանի ազգային դատարանը՝ երկրի բարձրագույն դատական ​​մարմինն այս մասնագիտացված ոլորտում, որոշել է, որ Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր հրաժարվում են մասնակցել Ուկրաինայի պատերազմին, փախստականի կարգավիճակ ստանալու համար հիմքեր ունեն:

Ռուսների շրջանում, ովքեր լքել են երկիրը պատերազմի սկզբից՝ հաճախ այն պատճառով, որ նրանք համաձայն չեն Պուտինի քաղաքականությանը, քչերին է հաջողվում ապաստան ստանալ արևմտյան երկրներում, գրում է BBC-ն։ Ավելի վաղ տրված տվյալների համաձայն՝ 2022 թվականին Ֆրանսիայում ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնության 545 քաղաքացի, մերժում է ստացել 1045-ը։

News.am