Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, արձագանքել է այն լուրերին, թե Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ընդդիմությունն իրեն առաջադրելու է քաղաքապետի թեկնածու։

Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Աշոտյանը նշել է, որ բանտախցում չուներ հնարավորություն պարզելու նման քննարկումների սկզբանղբյուրը, սակայն տեսնելով «իշխանական մամուլի ոգևորությունն այս կապակցությամբ», ստիպված է եղել արձագանքել։

«Ես չեմ պատրաստվում որևէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաև իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանզի Հայաստանի և Արցախի առաջնահերթ խնդիրները որևէ կապ չունեն գործող վարչակազմի` Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստեցնելու խոնավ երազների հետ»,-գրել է նա:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության թեկնածուն Արմեն Աշոտյանն է։

Sputnik Արմենիա