Արցախցի աղջնակը դիմում է աշխարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախցի փոքրիկ Մարիան անգլերեն ուղերձ է հղել ի լուր աշխարի: «Դեդո-բաբո» հուշարձանի մոտ նկարահանված տեսանյութում շրջափակման մեջ հայտնված աղջնակը ներկայացնում է դժվարություններն ու խնդիրները:

 


«Բարև, ես Մարիան եմ՝ շուրջ ութ ամիս շրջափակված Արցախից»: Մարիան այսպես ներկայանում է ու աշխարհին պատմում իր հայրենիքում ստեղծված վիճակի մասին։ Ասում է՝ աշխարհի բոլոր երեխաները կոնֆետներ են սիրում, բայց արցախցի մանուկներն այսօր ոչ մի քաղցրավենիք չունեն։ Ապա աղջնակն՝ ի լուր աշխարհի, արձանագրում է «Մենք ուզում ենք ապրել մեր հայրենիքում, որն Արցախ է կոչվում»։

AlphaNews.am