Ադամ Շիֆ. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարեցվի

Ես աջակցում եմ Արցախի 120 հազար բնակիչներին և նրաց պաշտպանող հայկական Սփյուռքին։ Այս մասին X սոցցանցում գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարեցվի։ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ասել. «Այլևս երբեք»։ Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես խոստում տալը: Մենք պետք է գործենք»,-գրել է նա։

News.am