«ՄԵՐ ԵՐԳԵՐԸ ՈՒ ՄԵՆՔ»՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ

Երևանի Միսակ Մանուշյանի անվան պուրակում տեղի ունեցավ «Մեր երգերը և մենք» երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպված հայկական ժողովրդական երգերի հերթական՝ «Մըր երգերը ու Մունք» բաց դասը։ Այս անգամ այն տարբերվում էր նախորդ միջոցառումներից, որոնք սովորաբար անց էին կացվում խաղաղ պայմաններում ու նպատակ ունեին հանրայնացնելու ազգային երգարվեստը։

Հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը միջոցառման կազմակերպիչները որոշեցին նվիրել այն հայրենասիրական երգերի ուսուցմանն ու կատարմանը։ Այս քայլը միտված էր իրենց զորակցությունը հայտնելու Արցախում ապրող 120 հազար մեր հայրենակիցներին, որոնք երկար ամիսներ գտնվում են շրջափակման մեջ։ Բաց դասը անցավ «Մենք միասին ենք և միասին մենք տոկուն ենք» կարգախոսով և Արցախի դրոշի ներքո։ Նույն օրը և նույն ժամերին Youth Club Alliance-ի անդամների կողմից ևս ազգային երգերի ու պարերի բաց դաս էր կազմակերպվել՝ Ստեփանակերտում։

Представители молодежной инициативы «Наши песни и мы» провели в столичном парке имени Мисака Манушяна очередной открытый урок армянских песен

«Մեր դասերի մասնակիցները քաջատեղյակ են, որ մենք միշտ հավաքվել ենք խորքային նպատակով՝ ազգային երգերի միջոցով մեր ժողովրդին վերադարձնելու իր արմատներին, կապելու ազգային մշակույթի և մեր նախնիների թողած ժառանգության հետ։ Մենք ուզում ենք, որ հայ մարդը իմանա իր հայ երգը և միջոցառումների ժամանակ կարողանա հայ երգ երգել, լինի դա հարսանիք թե դաշտում կատարվող աշխատանք, ազգային տոնակատարություն, օրոր թե թշնամու հետ առճակատում, - միջոցառումը բացելիս ասաց կազմակերպիչներից Մերի Սերոբյանը։ - Բայց այսօր մենք հավաքվել ենք ոչ այդքան երգեր սովորելու համար, այլ որպեսզի մեր ասելիքը փոխանցենք Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցներին, ղեկավարներին։ Մենք խնդրում ենք հայաստանցիներին՝ ամեն օր, քնելուց առաջ հիշեք, որ մեզանից ոչ հեռու մեր արցախցիները մտածում են վաղվա հացի մասին, ամեն օր պայքարում են իրենց երեխաների և իրենց կյանքի համար, և ինքներդ ձեզ հարց տվեք, թե ի՞նչ եք կարող անել Արցախի և հայրենիքի համար։ Վստահ ենք, որ անգա, այդ միտքը կարող է ինչ որ բան փոխել մեր երկրում։ Մենք այսօր հավաքվել ենք, որ մեր ասելիքը փոխանցենք այն մարդկանց, ով մտածում է, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Մենք համաձայն չենք իրենց հետ, մենք իրենց նման թուլակամ չենք։ Հայ մարդն ունի արժանապատվություն ու հայի համար արժանապատվության հարց է՝ պահպանել Արցախը հայկական։ Ամենակարևոր մեր ասելիքն այսօր ուղղված է արցախցիներին։ Այն, որ մենք հիմա ապրում ենք Հայաստանում խաղաղ ու մեր երեխաները դեռ ապահով են, այն բանի շնորհիվ է, որ Արցախում կա հայ մարդ, ով իր վրա է վերցրել հայապահպանության բեռը»։

«Մեր երգերը և մենք» նախաձեռնությունը ստեղծվել է 6 տսրի առաջ։ Հիմնադիրն է «Խազեր» երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանը, որի շուրջ ժամանակի ընթացքում համախմբվեցին ժողովրդական երգի սիրահարները՝ ազգի նվիրյալները, որոնք կարևորում են ազգային ինքնության պահպանումը, նոր սերնդի հայեցի դաստիարակությունը, նրանց՝ այս հսկայական ժառանգությունը փոխանցելու գաղափարը։

Մերի Սերոբյանի խոսքերով, у8пш դասերը անց են կացվում ամեն ամիս։ Մարդիկ ուղղակի հավաքվում են ու տարբեր երգեր երգում՝ աշխատանքային, հարսանեկան, օրորներ, երգ-կատակներ, հայրենասիրական և այլն։ Տաք ամիսներին դասերը այգիներում են կազմակերպվում, որ հնարավորինս շատ մարդ ներգրավվի։ Դասի ընթացքում մասնակիցներին բաժանվում են երգերի բառերը, բոլորը միասին այն սովորում են, կրկնում ու երգում, նաև ծանոթանում են երգերի տեսակներին, վերլուծում նրանց բովանդակությունը։ Ցուրտ ամիսներին դասերը տեղափոխվում են թանգարաններ, մշակութային կենտրոններ և այլ փակ տարացքներ։

«Այս ֆորմատի միջոցառում, երբ մեր ուշադրության կենտրոնում միայն ռազմա-հայրենասիրական երգերն են, մենք անց ենք կացնում առաջին անգամ հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակի սրությունը, - շարունակում է Մերի Սերոբյանը։ - Մենք նորմալ չենք համարում Երևանում սովորական կյանքի ընթացքն, երբ մարդիկ կարծես իրողությունից կտրված լինեն։ Մենք ուզում ենք ամեն հարթակ օգտագործել Արցախի խնդիրը բարձրաձայնելու համար և ցույց տալու նաև արցախցիներին, որ նրանք մենակ չեն և որ Հայաստանում շատ մարդիկ կան, ովքեր մտահոգ են, պատրաստ են իրենց կողքին լինել ցանկացած պահի»։.

Представители молодежной инициативы «Наши песни и мы» провели в столичном парке имени Мисака Манушяна очередной открытый урок армянских песен

Երգուսուցման դասը վարեց Մկրտիչ Ճրագ Գևորգյանը, որն սկսեց այն «Ձայն տուր, ո’վ ֆիդա» երգից։ Այս երգը իր մեջ կրում է անվախության գաղափարը, սովորեցնում է զենք բռնել թշնամու դեմ պայքարի ժամին, միասնական լինել հանուն հայոց հողի։ Այս երգը բոլոր ժամանակներում ուղեկից է եղել մեր զինվորներին, իսկ առաջին Արցախյան պատերազմի տարիներին ոգեշնչել է մարտիկներին պայքարել հանուն արդարության։

«Եթե ձեզ այսօր կփորձեն ապացուցել, որ այս երգերը վաղուց անցյալ են, նրանք մեզ պետք չեն, հակադարձեք, որ հենց այս երգերի շնորհիվ մենք ապրել ենք դարեր ի վեր ։ Թշնամին բազմիցս յուրացրել է մեր երգարվեստի շատ նմուշներ, և մենք պարտավոր ենք միշտ երգենք մեր երգերը, որպեսզի նրանց մոռացության չմատնենք ու որ թուրքերը միշտ հիշեն, ով է նրանց իրական հեղինակն ու սեփականատերը, - ասաց Մկրտիչ Գևորգյանը։ - Ես շատ եմ ուզում, որ այսօր այս պուրակում այնքան մարդ հավաքվի, որ այստեղ հնչող ռազմական երգերը լսի ամեն նորածին հայ մանուկ»։

Երեկոյի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև դիտելու Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մասին տեսանյութ, որտեղ նա պնդում է «Ոչ ոք չի կարող ասել, որ Արցախը Հայաստան չէ։ Ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի, փոխանակման կամ հանձնման դնել։ Ոչ մի տեսակի գաղափար, անգամ ամենալավը, չի կարող արդարացնի Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը, ինչպես նաև հայոց այլ հողերի, որոնք այսօր օկուպացված են տարբեր երկրների կողմից․․․ Մենք կանգնած ենք ազգի գոյության հարցի առջև։ Այստեղ մեր ազգի ֆորպաստն է՝ Գետաշենը, Շահումյանը, Արցախը, Զանգեզուրը, և մենք հասկանում ենք, որ չի կարելի հանձնել ոչ մի կտար հող․․»