Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՆՈՒՄ ԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀՀ-Ի ԵՎ ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՀԵՐԹԸ ԵՐԵՎԱՆԻՆՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույզում հայտարարեց, որ արցախցիներն ամեն ինչ անում են ֆիզիկապես դիմանալու համար;

 

«Սովի, ճնշման, առևանգումների, կյանքի վտանգների, որոշ հակահայրենիք գործիչների հստակ պրոադրբեջանական գործունեության պայմաններում, միևնույն է, հերոսաբար դիմանում են: Ստեփանակերտում ինչ հնարավոր է անել ՀՀ-ի և Արցախի փրկության համար, իրենք անում են: Հերթը մերն է՝ Երևանինն է։ Իրականում հենց այստեղ պետք է որոշվի Հայաստանի և Արցախի ճակատագիրը: Շատ կարևորում եմ, որ մեր քաղաքացիները «ՀայաՔվե» նախաձեռնության հետ կապված մի կարևոր փաստի ուշադրություն դարձնեն:

Այս նախաձեռնությունը պարզապես պատիժ է ավելացնում այն բանի համար, ինչը գրված է մեր Սահմանադրության մեջ: Ինչի համար եմ ես սրան ուշադրություն դարձնում, քանի որ Փաշինյանն այդ իր փոփոխությունների մեջ՝ զինանշան, օրհներգ, արդեն իսկ դաշտ է նետում»,-հայտարարեց պատգամավորը:

Aysor.am