Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԱՅՍ ՍՑԵՆԱՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Շուլգինովը հայտարարել է Ռուսաստանից Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով դեպի Իրան էլեկտրաէներգիա արտահաբելու ծրագրերի մասին: Նախատեսվում է, ըստ Շուլգինովի, դեռևս օգտագործել առկա ենթակռուցվածքները: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
«Փորձենք հասկանալ՝ ինչ է սա նշանակում:
1. Փաստացիոներն Մոսվկան ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից վերջին տարիներին առաջ մղվող Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգետիկ միջանցքը միակ նածագիծը չէ, որի միջոցով Ռուսաստանը պատրաստ է ինտեգրվել տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ համակարգերին: Ու դա, թերևս, վատ չէ՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի նպատակներից մեկը շարունակում է մնալ Հայաստանի էներգատրանսպորտային շրջափակումը:
2. Եթե Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ երթուղին կյանքի կոչվի, ապա մեծ հարցականի տակ է հայտնվում ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը, որով նախատեսվում է փոխադարձ հոսքեր ապահովել Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև: Հնարավորինս երկարաձգելով նախագծի մաս կազմող Իրան-Հայաստան երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները՝ Հայաստանի գործող պսևդո-իշխանությունները փաստացիորեն նախադրյալներ ստեղծեցին տարածաշրջանի էլեկտրաէնեգրետիկ համակարգում ադրբեջանական գործոնի արժևորման համար: Ու դա այն դեպքում, երբ ՛՛Հյուսիս-Հարավ՛՛-ի շրջանակներում Հայաստանը, լինելով էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկ ունեցող երկիր, դիտվում էր որպես առանցքային ակտոր: Եթե անգամ Իրան-Հայաստան երրորդ օդային գծի կառուցման աշխատանքներն ավարտին հասցվեն, ապա ստացվում է, որ օգտագործվելու են Ադրբեջանից եկող էլեկտրաէներգիան արտահանելու նմապատոկով:
3. Մոսկվայի կողմից առաջարկվող լոգիստիկայով էլեկտրաէներգիայի մատակարարումը Իրան նշանակում է, որ Հայաստանը գնալով դուրս է մղվելու իրանական շուկայից: Ընդ որում՝ դուրսմղման գործընթացը արդեն սկսվել է և ունի հստակ արտահայտում: Մասնավորապես, 2021 թ. Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը նվազել է մոտ 25%-ով:
Միաժամանակ, 26%-ով աճել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան:
4. Ադրբեջանի և Հայաստանի տարածքով ռուսական էլեկտրաէներգիան Իրան հասցնելու համար կա երկու ճանապարհ: Առաջինը սվոփն է, որը ուղիղ մատակարարումներ չի ենթադրում: Երկրորդը Արցախի տարածքով Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգետիկ կապի հաստատումն է: Եթե դիտարկենք հարցը Շուլգինովի հայտարարության տրամաբանության ներքո (՛՛օգտագործվելու են առկա ենթակառուցվածքները՛՛), ապա խոսքը կարող է գնալ Բերձորորվ անցնող, ինչպես նաև Սոթք-Հաթերք էլեկտրահաղորդման գծերի մասին: Երկուսն էլ այս պահին չեն գործում: Այս առումով հարկ է նշել, որ 2022 թ. գարնանը Բաքուն սկսել է էլեկտրահաղորդման գիծ անցկացնել Բերձորի միջանցքից ոչ հեռու՝ Աղավնո գյուղի մոտ:
Ամեն դեպքում, նման սցենարի կյանքի կոչումը վերջին հաշվով նվազեցնում է Հայաստանի՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկրի կարգավիճակը: Այսպիսի քայլերով հեռու չէ այն օրը, երբ, չնայած ատոմակայանի, հարուստ հիդրոէներգետիկ ռեսուրսների ու արևային էներգետիկայի զարգացման ներուժի առկայությանը, հայտնվենք նետտո-ներկրորղի դերում»,- գրել է Դավթյանը: