Լիկա ԹՈՒՄԱՆՅԱՆ․ ՄԻ ՇՏԱՊԵՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՏԱԼ ՈՒ ԷՄՈՑԻԱՆԵՐԻՆ ՏՐՎԵԼ։ ՍՊԱՍԵՆՔ 12 ԺԱՄ

Էս խառը օրերին մի շտապեք որևէ միանշանակ եզրակացություն անել։ Real politics-ի դաշտ ենք մտել, այստեղ այլևս չեն աշխատում երկարաժամկետ բազմաքայլ սցենարները։ Քայլերի հաշվարկը հիմա կարճ step-երով ա գնում։ Ակնայով բեռնատարի մուտքին էլ ա սա վերաբերում։ Լավ ա, թե վատ՝ կերևա ավելի ուշ, հաջորդիվ զարգացումներից ելնելով։ Սա չի նշանակում, որ Արցախին կոտրեցին։ Սա նշանակում ա «ես եմ հարց լուծողը էս տարածքում»։

Բոլորն էլ հասկանում են, որ այս բեռը հումանիտար օգնության մասին չէ։ Էդ մի բեռը ոչ մի հումանիտար խնդիր չի լուծում։ Սա ազդեցության գոտիների մասին է։ Ով և ինչ նախապայմաններով կբացի Բերձորի միջանցքը։ Պարզ է, որ առանց որոշակի զիջումների այն չի բացվի։ Կարևորն այն է, որ դա տեղի չունենա Արցախի կարևորագույն ու սկզբունքային շահերի հաշվին։ Տվյալ դեպքում դրանք երեքն են.

- թույլ չտալ Ադրբեջանին հաստատել սեփական ազդեցությունն Արցախում

- բավարարել շրջափակման պայմաններում մարդկանց գոյատևման համար անհրաժեշտ շեմը

- բացել Բերձորի ճանապարհը

Եթե այս համատեքստում հանել էմոցիաները, ապա չոր հաշվարկով ստացվում է հետևյալը.

եթե ռուսական բեռնատարի անցումից 12 ժամ հետո բացվի նաև Բերձորի ճանապարհը, վերոնշյալ երեք կետերը այս պահի դրությամբ կարելի է պահպանված համարել։

Ինչու եմ ասում «այս պահի դրությամբ». իրավիճակն ամեն րոպե կարող է փոխվել, կողմերից յուրաքանչյուրը կարող է չկատարել պայմանավորվածությունը, կամ լրացուցիչ նախապայման առաջ քաշել… Ինչ ասես կարող է պատահել, ու փոխել փխրուն գիծը։ Էդ դեպքում պտույտը նորից է սկսվում։ Սա է կոպիտ ասած real politic-ը՝ տեղում, հողի վրա կարճ պտույտներով առաջ գնալ։

Մենք պետք է հիշենք, որ հիմա դեռ չունենք մեզ համար դուրեկան ելքերի հնարավորություն, բայց դրանք գոնե թշնամու համար էլ պետք է անդուր լինեն։ Այ սենց մինուսային բալանս…քանի դեռ ՀՀ-ն չի ազատվել օկուպացիոն ռեժիմից, դա այդպես է լինելու։

Այնպես որ խնդրանք՝ մի շտապեք գնահատականներ տալ, վերջակետներ դնել ու էմոցիաներին տրվել։ Սպասենք 12 ժամ…

Լիկա ԹՈՒՄԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ