ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՄԱՆ ԼԵՄԿԻՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ SOS ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ԹՈՂԱՐԿԵԼ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ցեղասպանության կանխման Լեմկինի ինստիտուտը SOS ծանուցում է թողարկել արցախահայության համար, որը ներկայում ենթարկվում է հարձակման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպանածին վարչակարգի կողմից։

«Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի ու արտակարգ բժկական իրավիճակների Ադրբեջանի կողմից 9-ամսյա շրջափակումից հետո, այլև քաղաքացիական շրջանների օդային հարվածներից, անօդաչուների հարվածներից և զանգվածային գնդակոծություններից զոհվելու սպառնալիքին։ Ադրբեջանի ռազմական հարձակումը տեղի է ունեցել այն բանից ընդամենը մեկ օր հետո, երբ երկիրը վերջապես ստիպված էր անկլավ թողնել 2023թ. հունիսի 15-ից ի վեր առաջին օգնության բեռը։

Ներկա պահին չափազանց կարևոր է, որպեսզի ազդեցիկ ղեկավարները և պետությունները հանդես գան Ադրբեջանի դեմ և հստակ ցուցադրեն, որ հետագա ցանկացած ագրեսիա հայերի դեմ անթույլատրելի է և կհանդիպի բոլոր հնարավոր տարբերակներին ցեղասպանության կանխման գործիքների շրջանակում։ Այս պահանջի չկատարումը կհանգեցնի այն բանին, որ այդ ղեկավարները և պետությունները պատասխանատվություն կկրեն ցեղասպանությանը հանցակցության համար։

Ադրբեջանին դիմակայելու անկարողությունը կարող է նաև հանգեցնել էսկալացիայի, որը կնշանակի ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացում, այլև ավելի լայն պատերազմ տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանն ու նրա դաշնակից Թուրքիան հետապնդում են տարածքային հավակնություններ հարավային Հայաստանի և հյուսիսային Իրանի հանդեպ։

Լեմկինի ինստիտուտի, ինչպես նաև Genocide Watch-ի, Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի ցեղասպանության կանխման և իրավական հարցերի գծով փորձագետները, ինչպիսին է ՄՔԴ նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, կասկածներ չունեն, որ հայերը բախվել են խնդրի Ադրբեջանի կողմից, և դա ցեղասպանությունն է։

Մենք մեր անկեղծ համերաշխությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին, որի ինքնությունն ու կյանքը նշանակություն ունեն և պետք է պաշտպանվեն»։

News.am