ՁԱԽՈՂՄԱՆ ԳԻՆԸ. ԱՐԴՅՈ ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԻՄԱՆԱ ևՍ ՄԵԿ ԱՂԵՏԻ
Պատերազմ, մահեր, հաշմանդամներ, փախստականներ, փորված գերեզմաններ, Ադրբեջանին հանձնված եկեղեցիներ, գյուղեր, քաղաքներ, պատմական հուշարձաններ: Սա սարսափ ֆիլմի սցենար չէ, սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք արդեն մի քանի տարի, իսկ սեպտեմբերի 19 – ից դժոխքը դարձել է մշտական, և դրա վերջը չի երևում ։Եվ, եթե հետ նայենք, ապա կարող ենք տեսնել, որ առնվազն, 2020 թվականից, այսինքն ՝ 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր, մենք ունեցել ենք մի քանի իրական շանսեր ՝ կասեցնելու «հայոց պետականության ազատ անկումը»:
Պատերազմի ավարտից անմիջապես հետո ժողովրդական բողոքի ալիք բարձրացավ, և 2021 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ժողովրդական պահանջին աջակցեց անգամ Հայաստանի գլխավոր շտաբը ՝ հանդես գալով համապատասխան հայտարարությամբ։Հայաստանի ժողովրդի պահանջներին Գլխավոր շտաբի միանալուց հետո, Նիկոլ Փաշինյանը բացահայտ աջակցություն ստացավ միայն մեկ աշխարհաքաղաքական կենտրոնից ՝ Թուրքիայից։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն և, նույնիսկ, Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը բազմիցս աջակցություն հայտնեցին Փաշինյանին ՝ հայտարարելով, որ «չեն ընդունի Հայաստանում հնարավոր ռազմական հեղաշրջման արդյունքները»։Անկարան կարողացավ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնում, ինչը ինքնաբերաբար նշանակում էր, որ բողոքի ալիքը «խեղդվել է» և չի կարողացել հասնել իր առջև դրված նպատակին:Շարժման տապալման գինը ոչ միայն Փաշինյանի կողմից վարչապետի աթոռը պահելն էր, այլև քաղաքական այնպիսի դասավորվածության ձևավորումը, որտեղ Թուրքիան՝ իր անմիջական միջամտությամբ, կարողացավ ազդել Հայաստանի ներքաղաքական դասավորության վրա, այլ նաև այն, որ 2021 թվականի մայիսին Ադրբեջանը ագրեսիայի ակտ իրականացրեց Հայաստանի դեմ և ներխուժեց Սև լճի հարակից տարածք ՝ խորանալով 3,5 կմ դեպի Հայաստանի տարածքներ։ Եվ դա տրամաբանական է, քանզի եթե Էրդողանն օգնում է Փաշինյանին, ապա պաշտոնական Անկարան դրա համար պետք է ինչ-որ փոխհատուցում ստանա։ Ավելին, տրամաբանական է նաև այն, որ հետագայում հայտարարվեց, որ «ոչ ոք պատերազմ չի սկսում լճի տարածքների 30 տոկոսի համար»։
Ժողովրդական բողոքի ալիքի տապալման գինը եղավ նաև այն, որ Փաշինյանը հասավ «արտահերթ ընտրությունների», դրանց շնորհիվ կարողացավ պահել իշխանությունը և անմիջապես սկսեց մի շարք գործընթացներ, որոնք մեզ հասցրին 2023-ի սեպտեմբերի 19-20-ի ողբերգությանը։ 2021 թվականին հայտնվեց «արևմտյան բանակցային հարթակը», որի նպատակն Ինչպես Բրյուսելում և Վաշինգտոնում, այնպես էլ Անկարայում տեսնում էին բանակցային գործընթացի վրա ՌԴ ազդեցության չեզոքացումը ՝ հետագայում տարածաշրջանից ռուսական զորքերի դուրսբերմամբ։Հենց այս հարթակում բանակցությունների արդյունքում ծնվեց Փաշինյանի հայտնի ելույթը խորհրդարանում, երբ նա հայտարարեց, որ «եթե մենք իջեցնենք Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ակնկալիքների մեր նշաձողը, ապա կարող ենք կոնսոլիդացիա ապահովել Հայաստանի շուրջ»։
Փաշինյանի այս խոսքերից հետո բողոքի հերթական ալիք բարձրացավ, և երբ այն ի չիք դարձավ, Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին բրյուսելյան բանակցությունների հերթական փուլից հետո հարձակում կազմակերպեց արդեն հայկական Ջերմուկի ուղղությամբ, ինչով արդեն հոկտեմբերին ստիպեց Փաշինյանին գարնանը ստանձնած պարտավորությունները վերածել «Ալմա-Աթիի հռչակագրի շրջանակներում միմյանց տարածքային ամբողջականության համատեղ ճանաչման» հայտարարության, ինչը նշանակում էր Արցախի ճանաչումը՝ որպես Ադրբեջանի մաս:Հենց 2022 թվականի հոկտեմբերին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն էր, որ թույլ տվեց Բաքվին փակել Լաչինի միջանցքը, տեղադրել անցակետ, սկսել Արցախի ամբողջական շրջափակումը և իրավիճակը հասցնել ռազմական գործողության ՝ Արցախի Պաշտպանության բանակը զինաթափելու նպատակով։
Ակնհայտ է նաև, որ ցնցումները մեզ համար սրանով չեն սահմանափակվելու։ Հասկանալի է նաև, որ դժգոհության ալիքը կմեծանա։ Կարևոր է, սակայն, հասկանալ (հատկապես հաշվի առնելով նախկինի սխալները), որ բողոքի ալիքի հերթական ձախողումը կարող է այնքան թանկ նստել Հայաստանի վրա, որ շատերը չեն էլ պատկերացնում այդ գինը:
Հայաստանը, անկեղծ ասած, «ֆիզիկական խորություն» չունի նույնիսկ «նոր Սիրիա» դառնալու համար: Այդ իսկ պատճառով պետք է հստակ իրավիճակը վերլուծելիս հարց տալ ՝ արդյոք երկիրը կդիմանա ևս մեկ աղետի, ժողովրդական բողոքի ալիքի ևս մեկ ձախողման: