2023-10-07 11:25
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ»․ ԻՆՉՊԵՍ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԳԵՐԵՎԱՐԵԼ ՊԲ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը Հակարիի կամուրջն անցնելիս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ է եղել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով` Դավիթ Մանուկյանը որոշել է ուղեկցել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ համարելով, որ Հակարիի կամուրջը միայնակ անցնելու դեպքում Վարդանյանի ձերբակալության ռիսկերը մեծ են։
«Մանուկյանն անձամբ վարել է Ռուբեն Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենան` այդպիսով վտանգելով իր կյանքն ու հայտնվելով գերու կարգավիճակում»,– գրում է պարբերականը` հավելելով, որ Մանուկյանի հետ տարել և մի քանի ժամ պահել են նաև նրա կնոջը, ապա թույլ տվել, որ նա մենակ հատի սահմանն ու գա Հայաստան։