Հայկական «Հայասաթ-1»-ի թռիչքը հետաձգվել է

Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքը տիեզերք հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

«Հայկական արբանյակը երկրաշուրջ ուղեծիր կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին»,– ասված է հաղորդագրութունում։

Նշենք, որ արբանյակի թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին։

«Հայասաթ-1»–ը ստեղծել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը: Լաբորատորիան 2023 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կողմից ստացել է տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա:

Sputnik Արմենիա