Աբրահամյան․ Մնացել է օրենքով ամրագրվի, որ համայնքի ղեկավար լինելու իրավունք ունեն բացառապես ՔՊ-ները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դատարանն անփոփոխ թողեց արդեն 2 տարի անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը:

Այն, ինչ տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմիններում, ու դա միայն Վանաձորին չի վերաբերում, ցույց է տալիս, որ իշխանությունը ընտրական գործընթացը նշանակման է վերածում:

Իշխանությանը մնացել է օրենքով ամրագրել, որ համայնքի ղեկավար ընտրվելու իրավունք ունեն բացառապես ՔՊ ներկայացուցիչները, իսկ այլ քաղաքական ուժերի մասնակցության համար քրեական պատասխանատվություն սահմանի:

Վանաձորում ընտրությունը պարտվելուց և իր նպատակին չհասնելուց հետո իշխանությունը վրեժխնդրության է գնում` Մամիկոնին կալանքի տակ պահելով, իսկ վանաձորցիներին քաղաքային արդյունավետ կառավարումից զրկելով»։

Aysor.am