ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԻՐԱԿՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աջակցություն Արցախից տեղահանված և Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստանած ընտանիքներին` նրանց առաջնային կարիքների բավարարման համար. Ամերիաբանկն ամփոփել է երկու ամիս առաջ մեկնարկած ծրագիրը:
«Դեռ ամիսներ առաջ մենք ասացինք` «Սիրելի՛ արցախցիներ, պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք»։ Եվ այսպես սկիզբ առավ հոգատարության շղթան, որի շուրջ համախմբվեցին Ամերիա թիմն ու մեր 10-ից ավելի գործընկերները: Մենք այցելել ենք արցախցի 181 ընտանիքի, հուզվել, ժպտացել, զրուցել, լսել, ջերմացել նրանց հետ յուրաքանչյուր հանդիպումից և փոխանցել, որ մենք նրանց կողքին ենք:
Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին հոգատարության շղթան տարածելու, մեր գաղափարի շուրջ համախմբվելու և արցախցի մեր հայրենակիցների կողքին լինելու համար»,- ասված է Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում:
Ծրագրում ներառվել են միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 100 մլն ՀՀ դրամի աջակցություն: